2026 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 34 զինծառայող, սա աղետ է․ Լիլիթ Գալստյան

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Զորամասում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել։

2026 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 34 զինծառայող։ Նրանցից 14-ի մահը պաշտոնապես դասակարգվել է որպես ծառայության հետ կապված։ Այսօր այդ թիվը դարձավ 35, ծառայության մեջ մահերինը՝ 15։

Սա պարզապես վիճակագրություն չէ։

Զինվորի կյանքը վիճակագրություն չէ։

Սա աղետ է, տապալում, անպատասխանատվություն։

Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել։

ՉԻ ԿԱՐԵԼԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ։

Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, Որքա՞ն կարելի է հանդուրժել, աչք փակել։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։

Հեռացեք, չեք կարողանում․․․»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *