
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական խնդիրը և Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են ԵՄ պետությունների ներքաղաքական զարգացումների և իշխանափոխությունների ուժեղ գործոն: Այսպես էր Հունգարիայում, երբ պարտություն կրեց Օրբանը, դա հստակ երևաց Սերբիայում, երբ իշխանազրկվեց Վուչիչը, այսօր նույն գործոնը դարձել է Լեհաստանի քաղաքական ճգնաժամի պատճառ: Մոլի հակառուս և ուկրաինական պատերազմի շարունակման ջատագով Վարչապետ Տուսկի քաղաքական թիմը բախվում է նախագահ Կարոլ Նավրոցկու քաղաքական ուժի հետ: Նավրոցկին որքան, որ հասկացա առավել աջ պահպանողական ազգայնական ուղղության գործիչ է, քննադատական մոտեցումներ ունի ԵՄ ներկա ղեկավարության նկատմամբ: Տեսնենք այստեղ ինչով կավարտվի, բայց եվրոսեկպտիցիզմը ամեն դեպքում գլուխ է բարձրացնում»: