Ժան-Պոլ Բոսնոյանը (12-2) Լաս Վեգասում կայացած UFC Fight Night մրցաշարում հաղթել է մինչ այդ պարտություն չկրած ադրբեջանցի Ֆարման Հասանովին (5-1)։
Մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդից հետո՝ Հասանովի դեմքին վնասվածքի պատճառով։
Ողջ մենամարտի ընթացքում Բոսնոյանը առավելություն է ունեցել և շարունակաբար հարվածներ է հասցրել մրցակցի դեմքին։