Մոսկվան կարող է ապագայում «Պանցիր-Ս1» մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանցի մասնագետները կաջակցեն Ադրբեջանին՝ զրահատեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար նախատեսված ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և արդիականացման հարցում։

Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կողմերի միջև արդեն իսկ համապարփակ համաձայնագիր է կնքվել․ «Ստորագրվել է մի ամբողջ ծրագիր, որը նախատեսում է Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում»։

Ծառայության ղեկավարը նաև նշել է, որ գործընկերների հետաքրքրությունը ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային և հրետանային համալիրների նկատմամբ շարունակում է բարձր մնալ։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության այդ համակարգերը «մեծ պահանջարկ ունեն», և նա չի բացառել տեսանելի ապագայում դրանք Ադրբեջանին մատակարարելու պայմանագրերի կնքումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *