Նոյեմբերի 1-ից Թուրքիայում օրենսդրորեն ամբողջությամբ սահմանափակվել է մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, սոցիալական ցանցերը պետք է ապահովեն ավելի անվտանգ պայմաններ 15-18 տարեկան դեռահասների համար, այդ թվում՝ ներդնեն ծնողական վերահսկողության մեխանիզմներ։
Նոր օգտահաշիվներ ստեղծելիս տարիքային ստուգումը պարտադիր կդառնա։
Գործող օգտահաշիվները նոր պահանջներին համապատասխանեցնելու համար սահմանվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թվականի մարտի 31-ը։