ՌԴ ԱԳՆ-ն դեմ չէ ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան Սամվել Մկրտչյանի թեկնածությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Սամվել Մկրտչյանի թեկնածությունը։

Այս մասին հայտնում է РБК-ն։

«Այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», – նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Ռուսաստանը չի համաձայնել 2018-2023 թվականներին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի՝ Մոսկվայում Հայաստանի դեսպան նշանակվելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *