
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ թե վատ, քիչ թե շատ` ՀՅԴ-ն արած գործ ունի Հայաստանի անկախության, ազատության ու Հայկական Դատի պաշտպանության գործում։
Իսկ ահա նրանք, ովքեր ամեն առիթ օգտագործում են ՀՅԴ-ի վրա հարձակվելու համար, հետաքրքիր է, թե ի՞նչ ունեն արած Հայաստանի և բովանդակ հայության համար, որ իրավունք են վերցնում հարձակվելու ՀՅԴ-ի վրա։
Իհարկե, թշնամու ցուցումով կարող են հարձակվել ո’չ միայն ՀՅԴ-ի վրա, այլև ամեն առիթ կօգտագործեն նսեմացնելու ցանկացած դրսևորում, որը համահունչ չէ Թուրքիայի կամ Ադրբեջանի ցանկություններին։
Դրոշ այրելը նպատակ չէ, պայքար չէ, այլ քաղաքական ակցիա է, որի միջոցով ակցիայի մասնակիցները իրենց դիրքորոշումն են արտահայտում, իրենց բողոքն են հայտնում։
Ո‘չ ոք չի ասել, որ դա պայքար է, և առնվազն տխմար պետք է լինել, դրոշ այրելը պայքար համարելու համար:
Ու այն, ինչ վայնասուն բարձրացվում է, դա ո’չ թե կրթվածության կամ քաղաքակրթության դրսևորում է, այլ թշնամու նպատակների իրագործման գործիք լինելու դրսևորում։
Մեր ժողովրդին` իր տխմար իշխողները, վերածել են մի սովորական թութակի, որը վարժեցված է կրկնելու այն, ինչ թելադրում են, առանց մտածելու, վերլուծելու, ընկալելու…