ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Այս մասին հայտնում է CBC TV-ն։
Միացյալ Նահանգները 2026 թվականին նախագահում է G20-ում և դեկտեմբերի 14-15-ը Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում կհյուրընկալի G20-ի անդամ երկրների առաջնորդների պաշտոնական գագաթնաժողովը:
Հիշեցնենք՝ Թրամփը ավելի վաղ նման առաջարկով էր հանդես եկել օգոստոսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Թրամփին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար՝ այն գնահատելով որպես Ադրբեջանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։