Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի պատկերը՝ որպես ամերիկյան հսկայական ռազմաբազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որում Գրենլանդիան ներկայացված է որպես ամերիկյան հսկայական ռազմաբազա։

Հոկտեմբերի 31-ին հրապարակված պատկերում Գրենլանդիայի կղզին վերածված է ավիակրի՝ ռազմական ինքնաթիռներով, թռիչքուղիներով և անգարներով։

Կղզու կենտրոնում տեղադրված է ԱՄՆ դրոշը, իսկ պատկերի ներքևում գրված է՝ «Բարի գալուստ Գրենլանդիա»։

ԱՄՆ նախագահը հրապարակմանը լրացուցիչ բացատրություն չի կցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *