Ալինա Չարաևան (WTA 100) հաղթել է Իտալիայի Կուրմայորե քաղաքում անցկացված WTA Challenger մրցաշարում։
WTA 125 շարքի մրցաշարի եզրափակչում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին երկու սեթում՝ 6։3, 6։4 հաշվով, հաղթել է գերմանուհի Նոմա Նոհա Ակուգեին (WTA 126)։
Այս հաղթանակից հետո Չարաևան WTA վարկանիշային աղյուսակում կբարձրանա 82-րդ հորիզոնական։
Հիշեցնենք՝ Չարաևան հուլիսին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո փոխեց սպորտային քաղաքացիությունը և այժմ միջազգային հարթակում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: