«Ուժեղ Հայաստանը» բողոքարկել է Ստեփանավանի ընտրությունների արդյունքները

Դիտել YouTube-ում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բողոքարկել է Ստեփանավանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ գտնվելով 25-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որտեղ ամփոփվել են ընտրությունների արդյունքները։

«Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:

Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.

1.    Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.

2.    Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.

3.    Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.

4.    Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.

5.    Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.

6.    Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:

Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,– գրել է Մելոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *