
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ջահերթի ու դրա շուջ քննարկումների մասին. անկեղծացել եմ՝ իբրև այդ երթերի՝ առաջին իսկ օրվանից մասնակից»։
«Դրոշի այրվելը ջահերով երթի կուլմինացիան չէ։ Ջահերով երթի խորհուրդն այն է, որ պայքարը շարունակվում է․ դա պայքարի խորհրդանիշ է, որ ուրացում չի լինելու, որքան էլ իշխանությունը փորձի ուրանալ, դա ժամանակավոր է։ Հայ երիտասարդը, ՀՀ քաղաքացին այդ պայքարը մինչև վերջ տանելու են։ Իսկ ջուր պղտորողները, ամեն րոպե խնդիր հարուցողները կանցնեն ու կգնան»։