
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Այովա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ, վստահեցրել է իր կողմնակիցներին, որ չպետք է անհանգստանան Ռուսաստանի և Չինաստանի կողմից լրտեսության համար, քանի որ Վաշինգթոնն էլ նույնն է անում նրանց նկատմամբ։
«Ոմանք ասում են. «Չինաստանը լրտեսում է մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Մենք էլ ենք լրտեսում նրանց։ Մի՛ անհանգստացեք»։ Նրանք կրկնում են. «Դա սարսափելի է․ Չինաստանն ու Ռուսաստանը լրտեսում են մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Դա ճիշտ է։ Մենք էլ ենք լրտեսում նրանց։ Եվ դա անում ենք նույնիսկ ավելի լավ»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հետախուզական տեղեկությունների մասին է խոսքը։