Ադրբեջան-Իրան սահմանին փոխհրաձգություն է եղել

Ադրբեջանցի սահմանապահը կրակ է բացել Իրանից Ադրբեջան սահմանն անօրինական հատող անձի ուղղությամբ, որը զինված դիմադրություն է ցուցաբերել․ հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը։

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի Գյոյթեփեի սահմանային ջոկատի ծառայության տարածքում պետական սահմանը պահպանող սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտների, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից շարժվում էին դեպի Ադրբեջան։

Սահմանախախտներին հրամայել են կանգ առնել, և նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը, չենթարկվելով հրամաններին, զինված դիմադրություն է ցուցաբերել և կրակ է բացել։

Սահմանապահների կարգադրություններն անտեսած անձին ձերբակալելու համար օգտագործվել է հրազեն, որի արդյունքում՝ սահմանախախտը վնասազերծվել է։

Սահմանային ներկայացուցչությունների միջոցով իրանական կողմին տեղեկացրել են միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *