Նավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարից

Երկուշաբթի առավոտյան նավթի գները կտրուկ նվազում են՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի վերաբերյալ նոր հույսերի ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 109,77 դոլար, ինչը 3,66 դոլարով (3,23%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Անցած ուրբաթ դրանք թանկացել էին 2,63 դոլարով (2,2%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 113,43 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3,61 դոլարով (3,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,51 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինն աճել էր 2,12 դոլարով (2,1%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 104,12 դոլարի։

Հոկտեմբերին Brent տեսակի նավթը թանկացել է 13,6%-ով, իսկ WTI տեսակը՝ 15,2%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *