
Բյուջետային քննարկման ժամանակ, դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «2019-ի բյուջեից սկսած մինչև 2023-ը, Արցախին հատկացվել է բյուջետային վարկ, որը կազմել է միլիարդավոր դրամներ: Եթե Փաշինյանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է՝ 1991-ի Ալմա Աթայի հռչակագրից, ստացվում է՝ ինքը, դուք, ձեր կառավարությունը տարիներ շարունակ Ադրբեջա՞ն եք ֆինանսավորել: Էդ հատկացված միջոցները Արցախում դարձել են շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք հիմա հանձնվել են Ադրբեջանին: Կխնդրեմ հաջորդ քննարկումներին ասել՝ ընդհանուր առմամբ ինչքա՞ն գումար է հատկացվել Արցախին, ո՞վ պետք է էդ փողը տա, եթե պիտի տա»: