Թուրքիայում ոստիկանները գործողություններ են սկսել քաղցկեղի ժամկետանց դեղերի վաճառքով զբաղվողների դեմ

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Ստամբուլը ներառյալ 11 նահանգներում համաժամանակյա գործողություններ են իրականացվել քաղցկեղի ժամկետանց դեղերը վերափաթեթավորելու միջոցով վաճառողների դեմ։

Թուրք նախարարը սոցկայքի իր էջում նշել է, թե գործողությունների ընթացքում 22 կասկածյալ է ձերբակալվել, եւս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։

Նշվում է, որ ժամկետանց քաղցկեղի դեղերի վաճառքով զբաղվել է 4 ընկերություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *