
Եվրոպական բազմաթիվ պետությունների ղեկավարներ ընտրել են ռազմական էսկալացիայի ուղին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր՝ միջազգային լարված իրավիճակի պայմաններում, եվրոպական շատ պետությունների ղեկավարներ ընտրել են ռազմական էսկալացիայի ճանապարհը՝ ցինիկաբար անտեսելով սեփական քաղաքացիների կարիքները, ովքեր այժմ զանգվածաբար դուրս են գալիս փողոց՝ բողոքելու իշխանությունների ակնհայտ կողմնակալ քաղաքականության դեմ»,- ասել է Շոյգուն՝ «Ռուսաստանի ժողովուրդները» միջազգային շաբաթվա ընթացքում։
Նրա խոսքով՝ Արևմուտքը, որը նախկինում հավակնում էր համաշխարհային առաջնորդության, «արագորեն անկում է ապրում»։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի գոյությունն ու զարգացումը վաղուց անհանգստացնում են եվրոպական առանձին գործիչների, որոնք փորձել են զավթել Ռուսաստանի տարածքն ու ռեսուրսները։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ տարածքներ զավթելու փորձեր բազմիցս են եղել, սակայն ռազմական ճանապարհով դրանց հասնել չի հաջողվել։