«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի. հայտնում են Ոստիկանությունից։

«Օդանավակայանի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամանման սրահի մաքսային զննման հատվածից քաղաքացու պայուսակը գողացել և 8000 դոլարն ու 50 հազար ռուբլին վերցրել է օտարերկրյա մեկ այլ քաղաքացի։

Համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։

29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *