2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան․ Աննա Գրիգորյան

«Թող այդքան վստահ չլինի, 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Գրիգորյանի խոսքով՝ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է սեփական խղճով, համոզմունքներով և ժողովրդի տված մանդատով։ Նա ընդգծել է, որ իրենց ընտրողները չեն լիազորել կողմ քվեարկել, իր բնորոշմամբ, «Ալիևյան Սահմանադրությանը»։

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը գերագնահատում է իր հնարավորությունները։ Նա նշել է, որ 2018-ի համեմատ վարչապետի՝ մարդկանց համախմբելու մեթոդները փոխվել են, և այժմ հիմնականում օգտագործվում է վարչական ռեսուրսը, որը, Գրիգորյանի համոզմամբ, չի կարող մարդկանց դուրս բերել փողոց՝ նոր Սահմանադրությանը սատարելու համար։

Նա նաև զգուշացրել է, որ ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձերը կարող են հանգեցնել հակաօրինական գործողությունների հրահրման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *