
Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Վերջին ամիսների ողբերգական փորձը համոզում է, որ Իրանում մահ ու ավերածություններ սփռող ռազմական արկածախնդրություններն անզոր են կոտրելու իրանցիների կամքը՝ պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Նրանք, ովքեր այսօր սպառնում են նոր հարվածներով, պետք է խորհեն այս մասին»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական աշխատանքները՝ իրավիճակի կարգավորման նպատակով։ «Աջակցում ենք միջնորդների ջանքերին և մեր կողմից ևս նպաստում բանակցային գործընթացին՝ վերահաստատելով մեր պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ ինչպես փոխընդունելի լուծումներ գտնելու, այնպես էլ դրանց հետագա իրականացման գործում»,- հավելել է նա։