«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ. պետական բյուջեի նախագիծը: «Ընտրություններից առաջ մարդկանց բարձրացված թոշակներ եք տվել, որը հասարակության մեջ կոչվում է՝ ընտրաթոշակ, այսինքն՝ փաստացի ընտրակաշառք՝ մոտ 500 հազար մարդու՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար: Խոսքը 10-20 դրամի մասին չի: Այսինքն, դուք՝ որպես կառավարություն, ձեզ իրավունք եք վերապահում, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, առանց համաձայնության, մոտ 80 մլրդ դրամ էս երկրի փողերից ծախսե՞լ»,- դիմելով Ֆինանսների նախարարին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: Վահե Հովհաննիսյանն ասաց՝ հարցին տարբեր ձևաչափերով անդրադարձել է, և պատասխանեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *