«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT

«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Binance-ի օգտատերերը հարթակի աշխատանքը վերսկսելուց և միջոցների դուրսբերման հնարավորությունը վերականգնելուց հետո 4,9 միլիարդ դոլար են դուրս բերել։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով DefiLlama վերլուծական հարթակին։

Նշվում է, որ այդ գումարը համարժեք է հաքերային հարձակումից մեկ օր առաջ բորսայում պահվող ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 3 տոկոսին։

Binance-ը նախօրեին հայտնել է, որ մասնակիորեն վերականգնել է միջոցների դուրսբերման հնարավորությունը՝ 6,3 միլիարդ դոլարի ակտիվների գողության հանգեցրած հաքերային հարձակումից հետո։ Ավելի ուշ բորսան հայտնել է, որ ընդամենը ինն ու կես ժամվա ընթացքում օգտատերերը դուրս են բերել մոտավորապես 3,64 միլիարդ դոլարի միջոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *