2026 թվականի նոյեմբերի 2-6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Ային քաղաքում կանցկացվի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը։
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-6-ը՝ 13 խաղափուլով: