Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը


Սպորտ


Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ)։ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը հանդես եկավ B խմբում և երկամարտում գրանցեց 345 կգ արդյունք։


Հայ ծանրորդը յուրաքանչյուր վարժությունում հաջողությամբ կատարեց միայն մեկական մոտեցում։ Պոկում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց 155 կգ, իսկ հրումում՝ 190 կգ կշռող ծանրաձողը։ B և C խմբերի ելույթներից հետո Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ B խմբի մրցումներին մասնակցեց նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որն այժմ ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։ Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդը երկամարտի 346 կգ արդյունքով (160+186) զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ նույն քաշային կարգի C խմբում հանդես եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանն այս պահին 12-րդն է։ Նա երկամարտում գրանցել էր 337 կգ արդյունք՝ պոկում վարժությունում բարձրացնելով 147 կգ, իսկ հրումում՝ 190 կգ։


Այս քաշային կարգում մեդալակիրները և վերջնական դասավորվածությունը պարզ կդառնան ավելի ուշ, երբ մրցահարթակ դուրս կգան A խմբի 11 մարզիկները։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *