ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera

ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera

ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը, որին կարող են հաջորդել հետագա շփումները, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը վերջ դնելու առաջարկության նախագիծը ներկայացվել է վերանայման, և հետագա շփումներն արդեն քննարկվում են»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագետի։

Երկուշաբթի օրը ավելի վաղ իրանական պատվիրակությունը լքել է Կատարը, որը միջնորդում է Իրանի և ԱՄՆ-ի միջև վեճերը։

Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ճգնաժամը լուծելու միակ կենսունակ նախաձեռնությունը նեղուցը բացելու յոթօրյա ծրագիրն է, որը Թեհրանը ներկայացրել է Վաշինգթոնին՝ իրանական պատվիրակության` Նյու Յորք կատարած այցի ժամանակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար։ Իրանական կողմի կարծիքով, եթե այս յոթօրյա ծրագիրը կյանքի կոչվի, կողմերը կարող են սկսել բանակցություններ՝ ուղղված ռազմական դիմակայության պատճառ հանդիսացած խնդիրների լուծմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *