Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել այլ պետությունների վրա կամ նրանց դեմ հիբրիդային պատերազմներ վարել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ինչո՞ւ պետք է դա անենք։ Մենք մտադիր չենք այս կամ այն երկիրը քանդել », — լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է Արևմուտքի երկրների քաղաքականությունն օգտագործել նրանց դեմ։
«Աստված չանի՝ հասնեք այն օրվան, երբ Ռուսաստանը ձեր դեմ հիբրիդային պատերազմ սկսի։ Հանգիստ ապրեք, պետք չէ հարձակվել մեզ վրա, մենք ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք», – ասել է նա։
Շոյգուի խոսքով՝ «մեր խնդիրն այլ է՝ ապահովել, որ մեր երկիրը, ինչպես տասնամյակներ և դարեր շարունակ, լինի միասնական և անբաժանելի»։