Խամենեին հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով․ Փեզեշքիան

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք ձգտում ենք խնդիրը (ԱՄՆ-ի հետ հակամարտությունը) լուծել բանակցությունների միջոցով։ Սրա հետ կապված հեղափոխության գերագույն առաջնորդը նույնպես կառավարությանը համապատասխան լիազորություններ է տվել», – ասել է նախագահը։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր 60-օրյա ժամկետ՝ համաձայնության հասնելու համար։ Այդ ժամկետն ավարտվել է օգոստոսին՝ առանց երկարաձգման կամ նոր գործարքի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *