Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի

Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է 54 հազար 400 զինծառայողի՝ սպանված և ծանր վիրավորված․ դա ռեկորդային ցուցանիշ է լայնամասշտաբ պատերազմի բոլոր ամիսների համեմատ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռեկորդ է գրանցվել նաև օրական կորուստների առումով․ հոկտեմբերի 21-ին ՌԴ բանակը կորցրել է 2250 մարդ։ Կարևոր է, որ մենք շարունակում ենք վերադարձնել մերը։ Հոկտեմբերին պաշտպանության ուժերն ազատագրել են ուկրաինական հողի 96,2 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը 10,4 քառակուսի կիլոմետրով ավելի է, քան ռուսներին հաջողվել է գրավել այդ ընթացքում։

Այս խելահեղ կորուստները դադարեցնելու համար Ռուսաստանին բավական է ընտրել հրադադարն ու դիվանագիտությունը»,- նշել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *