Նարեկ Կարապետյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Նրանք հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու ընտանիքի անդամներին։

«Ուժեղ Հայաստանը» կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը և ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *