Պորտուգալիայում «Տորենս»–ի դեմ հանդիպմանն ունենք ձեր աջակցության կարիքը․ «Արարատ-Արմենիա»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի արտագնա հանդիպումից առաջ դիմել է Եվրոպայում բնակվող հայ երկրպագուներին։

«Եվրոպայում ապրող մեր սիրելի հայրենակիցներ, հայեր ջա՛ն, Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:00 (Պորտուգալիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրի «Տորենս» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանը մենք ունենք ձեր աջակցության կարիքը։

Դուք կարող եք միանալ Հայաստանից ժամանող մեր երկրպագուներին։

Մեր հայրենակիցների համար տրիբունայում նախատեսված տոմսերը կարող եք գնել հետևյալ հղումով։

Մենք գալիս ենք Պորտուգալիա՝ պայքարելու և հաղթելու վճռականությամբ, իսկ այս հարցում անչափ կարևոր է ձեր ներկայությունը Լեյրիայի «Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում։

Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»։

Միասին մենք կարող ենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *