Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա էլ ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի, նաև ավելացնում, որ դա լեգիտիմ հարցադրումն է, որի հետևից գնալու են․ Facebook-ի իր էջում գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում: Այն, ինչ զիջվել է Ադրբեջանին, դեռ ոչ մի երաշխիք չի ապահովել, որ Ադրբեջանը հետ կկանգնի խնդիրները պատերազմի ճանապարհով լուծելու կամ նոր զիջումներ պարտադրելու օրակարգից:
Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունն ուղիղ կապված է Բաքվի՝ վերջին շրջանում ակնհայտ կոշտացող դիրքորոշումներից և առաջ բերվող նոր պահանջներից»,- նշում է Աբրահամյանը: