«Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ»․ Անուշ Միրզոյան

«Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ»․ Անուշ Միրզոյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախօրեին գործընկերների հետ տեսակցել է Անի Ավետիսյանին, նրա երեխաներին, մայրիկին: «Անին բուժումն ամբողջությամբ ավարտելուց հետո կվերադառնա Սյունիք՝ Սիսիան:
     Չնայած, որ ձեռքը, ոտքը դեռ բուժման մեջ են, առաջիկայում էլ անգամ ծանր վիրահատություն ունի, բայց ժպիտը տեղն է, ոգին՝ ամուր։
     Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ․ Անին արեց այն, ինչ կաներ իրական, ուժեղ հայ կինը։ Սխրանքների մասին խոսելիս` Անին վառ օրինակ է այլևս։
     Երբեք մենակ չենք թողնելու նրան իր խնդիրների հետ։
     Աստված առողջություն տա Անիին, իսկ մեր Սյունիքի սահմանները թող միշտ ամուր լինեն»,- մասնավորապես գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *