ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնչին գումար է անվանել Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսված 30 միլիարդ դոլարը։
«Ես լսեցի, թե ինչպես մի շատ հիմար կոնգրեսական Fox-ի եթերում, կարծեմ՝ Fox and Friends հաղորդման ժամանակ, ասում էր, որ «նա 30 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ այս պատերազմի վրա»։ Դե ինչ, դա չնչին գումար է, որովհետև մենք միայն Վենեսուելայի հաշվին դրանից բազմապատիկ ավելի շատ ենք վաստակել», – ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին։
Հունիսի վերջին Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավար Ռասել Վոութը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտ 30 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա։