ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք


Հարեվաններ


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցում՝ Ղեշմ կղզուց հարավ, որսացել են ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

ԻՀՊԿ-ն նշել է, որ այս վերջին միջադեպով իրենց ձեռքն ընկած՝ այս տիպի ամերիկյան անօդաչու սարքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։

ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *