Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ


Հայաստան


Մ-3 միջպետական ճանապարհի կմ75+460-կմ97+020 հատվածում (Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ) միջին նորոգումից հետո կատարվում են գծանշման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Գծանշումն իրականացվում է առավոտյան ժամը՝ 8.00-ից մինչև 19.00։ Այդ ընթացքում նշված հատվածում հնարավոր են երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *