
Թուրքիայում Անթալիայից Իգդիր ուղևորվող ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, հայտնում է Rudaw-ը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02։00-ի սահմաններում՝ Բեյշեհիրից 20 կմ հեռավորության վրա։ Վթարի հետևանքով տուժել է 45 մարդ։
Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչից հետո այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Konya’da yolcu otobüsü şarampole devrildi.
Otobüste bulunan 45 kişi yaralanırken, yaralılardan 3’ünün durumu ağır. https://t.co/oLl78mrxLx— SOLG Haber (@SOLGhaber) November 3, 2026