ՀԱՊԿ-ը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը նպաստում է հակամարտության ներուժի նվազեցմանը և ապագա համագործակցության հիմքերի ձևավորմանը։

«Հուսով ենք, որ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի»,- ասել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային խորհրդաժողովում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *