
Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՔԿ նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց. «Քաղաքացի Ա.Մ-ն Ֆեյսբուքում գրել է. «Նիկո՛լ, քեզ ու ուսապարկերիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»: Ինքը հետո մեկնաբանել է, որ, քանի որ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել և ասվել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվելու, որովհետև հանցակազմ չկա, մտածել է՝ դե ես էլ գրեմ… բայց իր բախտը չի բերել. ՔԿ-ն էս դեպքում հանցակազմ գտել է: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ քաղաքացի Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ քաղաքացի Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք»: Արթուր Պողոսյանն արձագանքեց. «Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները ու ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունը այդ իրավիճակում այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»: