
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Բանդար Խամիր նավահանգստի երկնքում ոչնչացրել է ամերիկյան LUCAS (Low-Cost Uncrewed Combat Attack System) տեսակի երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Գործողությունն իրականացվել է երկրի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ղեկավարությամբ և վերահսկողությամբ: Բանդեր Խամիրի երկնքում ևս երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը բախումների և ամերիկյան ագրեսիվ բանակի անհաջողությունների շարունակությունն է։ Այս ձախողումը նույնպես ավելացավ ամերիկացի ահաբեկիչ հրամանատարի «սև» հեղինակությանը»,- նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ: