ՀՀ իշխանությունները թշնամու օկուպացիոն ռեժիմ են, իսկ երկիրն այսօր զավթված և կառավարվում է թշնամու կողմից։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկմանը տեսակապով ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պայմանավորված չեն միայն առանձին անձանցով, այլ վերաբերում են ամբողջ երկրին։ Սրբազանի պնդմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ քաղաքական հետապնդումների են ենթարկվում և գտնվում կալանքի տակ։
Նա նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանում կալանավորների թվի աճի վրա՝ ընդգծելով, որ իրենց մտահոգության առարկան են նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հայ ռազմագերիները։