Թյուրքական պետությունների կազմակերպության տնտեսական ներուժը․ Հայաստանը՝ «Թուրանի ճանապարհին». ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ հոկտեմբերի 30-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկեց քննարկել Ռուսաստանի ընդգրկումը Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում՝ ընդլայնված համագործակցության ձևաչափով կամ դիտորդի կարգավիճակով։ Նոյեմբերի 2-ին Կրեմլը նախաձեռնությունը համարեց նպատակահարմար՝ միաժամանակ հաստատելով, որ պաշտոնական հրավեր դեռ չի ստացել։ Այս նախաձեռնությունը կարող է էապես փոխել Եվրասիայի տնտեսական և աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը․

Համաշխարհային բանկի 2025 թ․ տվյալներով՝ կազմակերպության հինգ անդամների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 161 մլն, իսկ անվանական ՀՆԱ-ն՝ մոտ $2 տրլն։

Ռուսաստանի հնարավոր միավորման դեպքում բնակչությունը կհասնի մոտ 305 մլն, իսկ ՀՆԱ-ն՝ մոտ $5 տրլն։ Այսպիսով, ստեղծվելիք կազմակերպության տնտեսական կշիռը կավելանա ավելի քան 2 անգամ։


🟣  Ունենք ռեկորդային առևտրային դեֆիցիտ, որը փակում ենք պարտքերով․ բանավեճ ԱԺ-ում՝ Նարեկ Կարապետյանի և Վահե Հովհաննիսյանի միջև


Հայաստանի համար վերոնշյալ զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Երկիրը գտնվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև ձևավորվող հաղորդակցությունների աշխարհագրական հանգույցում։ Պանթյուրքիզմի և «Թուրանի» գաղափարի պատմական փորձառությունը հայ ժողովրդի համար կապված է անվտանգության լուրջ սպառնալիքների հետ։

Ռուսաստանի ներգրավումը կարող է ավելի սերտորեն կապել տարածաշրջանի տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային շահերը՝ Հայաստանի համար բարդացնելով արտաքին քաղաքական հավասարակշռության պահպանումը։ Սակայն, տնտեսական համագործակցությունը դեռ չի նշանակում միասնական քաղաքական կամ ռազմական դաշինք։ Ղազախստանը նույնպես ընդգծել է, որ կազմակերպությունը չպետք է վերածվի ռազմական միության։

Հայաստանի գլխավոր մարտահրավերը սեփական ինքնիշխանության և Սյունիքի նկատմամբ լիարժեք վերահսկողության պահպանումն է։ Պատմական «Թուրանի ճանապարհի» աշխարհաքաղաքական նշանակության մեծացումը Հայաստանից պահանջում է անվտանգության բազմակողմանի քաղաքականություն, տնտեսական դիմակայունություն և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հստակ ազգային ռազմավարություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *