Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ


Աշխարհ


ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ՏՏ ոլորտի միլիոնատեր Ադամ Ռոբինսոնը, նրա կինը և երկու փոքր երեխաները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել են նաև ընտանիքի երկու ընկերները, դայակը և երկու օդաչուները։ Ռոբինսոնի դուստրը՝ Էմման, 4 տարեկան էր, իսկ որդին՝ Չարլին՝ 2։

Ադամ Ռոբինսոնը Retention և RB2B ՏՏ ընկերությունների հիմնադիրն ու գլխավոր տնօրենն էր։ Նրա կինը՝ Հելենը, ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հայտնել էր, որ ընտանիքը պատրաստվում է տեղափոխվել Ասպեն։

Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ օդանավը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում և սկսել սառցակալել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *