Մեր նպատակն է վիզաների ազատականացում ունենալ 2029 թվականին․ Փաշինյան

Չգիտեմ՝ որքանով է իրատեսական, բայց հաջորդ տարի կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության շուրջ։ Մեր նպատակն է վիզաների ազատականացում ունենալ 2029 թվականին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ երբ են պատրաստվում դիմում ներկայացնել ԵՄ անդամակցության համար։

«Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում։ Եվ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի, բայց մինչև այդ մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,- նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *