Քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր․ Շիրազ Մանուկյան

Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունեցինք Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան–Մեքսիկա բարեկամական խմբի պատգամավորները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *