Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Գլխավոր դատախազությունը քրեական գործ են հարուցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի դեմ։
Ինչպես հայտնում է APA-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԱԾ-ին, Մենդելը զբաղվել է Ուկրաինայի դեմ «տեղեկատվական» գործունեությամբ։
Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ռազմական դրության պայմաններում պետական դավաճանություն, ինչպես նաև «Ռուսաստանի զինված ագրեսիայի արդարացում և քարոզչություն»։
Ուկրաինայի ԱԱԾ-ի պնդմամբ՝ Մենդելն իր հրապարակային ելույթներում և սոցիալական ցանցերում կատարած գրառումներում փորձել է միջազգային ասպարեզում վարկաբեկել Ուկրաինային, ինչպես նաև արդարացրել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայից դուրս գտնվող Մենդելին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նշենք, որ ավելի վաղ Մենդելը հանդես էր եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին քննադատական հայտարարություններով։
2026 թվականի օգոստոսին ֆրանսիական Le Journal պարբերականին տված հարցազրույցում Մենդելը Զելենսկուն անվանել էր պատերազմից ամենամեծ օգուտը քաղող մարդ՝ նրան մեղադրելով ավտորիտարիզմի և կոռուպցիոն խնդիրներն անտեսելու մեջ։