Մեկ հարթակ, 100+ ընկերություն. TOON EXPO-ն վերադառնում է նոր մասշտաբով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաշված օրեր և արդեն ութերորդ անգամ կմեկնարկի անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO Invest 2026 Vol 2-ը:

Այն իսկական սև ուրբաթ է անշարժ գույքի ոլորտում՝ հիփոթեքի և խնայելու շահավետ առաջարկներով ու լավագույն շինարարական նախագծերով:

Սպասվող TOON EXPO-ն երկրորդն է այս տարվա ընթացքում. առաջինը 2026-ի մարտին էր, ու ընդամենը մի քանի ամիս անց TOON EXPO-ն նոր նշաձող է սահմանում: Ավելացել են թե’ ցուցահանդեսի մասնակից բանկերի թիվը, թե’ կառուցապատող ընկերությունները:

Ավելի քան 100 ընկերություն՝ բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 10 երկրից: Ամեն հաջորդ TOON EXPO-ն էլ ավելի է ընդարձակում իր սահմանները՝ Հայաստանը վերածելով գրավիչ ներդրումային շուկայի ոչ միայն հայերի համար:

Չկրկնվող գնիջեցումներ, բանկերի գրավիչ առաջարկներ ու իսկապես մեծ զեղչեր… TOON EXPO 2026-ի կազմակերպիչ Big Projects-ի թիմը հիշեցնում է՝ տուն ձեռք բերելու և ներդրում անելու ամենաճիշտ պահը հենց հիմա է: Նոյեմբերի 13, 14, 15…Հասցեն անփոփոխ` Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *