Ժաննա Անդրեասյանը գործուղման կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին գործուղում է Ռուսաստան։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։

Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 13-15-ը կմեկնի Մոսկվա՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրորդ գիտական կրթական համաժողովին, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կայանալիք միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *