ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ժամը 20։55-ին ահազանգ է ստացվել Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներ և ոստիկանության ծառայողներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։