
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանն ու թշնամին հենց այս տեսքն ունի: Մաղթում եմ քո երեխաներին անպայման հանդիպի»:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը նշել է, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցուցմունք է տվել։
«Ինքը մառախուղի պատճառով մոլորվել է: Միայն կարող եմ ասել, որ սպանելու դիտավորություն չի ունեցել: Պիտի փաստերը գնահատենք: Ասենք, անձը մոլորվելու արդյունքում քայլելով մոտենում է տանը, կոտրում է ապակին և սոված է լինում, ճաշ է սարքում, փոխվում է, երեխաները մտնում են տուն, ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է և ժամերով իրենց չի վնասում»,- ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Շաքի բնակավայր, վիրավորել Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին, դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև նրա 15-ամյա որդին։